03.12.2012

«Ձմեռ Պապ 2013» հինգերորդ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա Երևանում` Կոնգրես հյուրանոցի մեծ սրահում դեկտեմբերի 23-ին:

Dzmer Pap 2013 in Congress Hotel Yerevan

Ցուցահանդեսին մասնակցում են մի շարք ինչպես տեղի, այնպես էլ միջազգային կազմակերպություններ` առողջության և գեղեցկության կենտրոններ, ռեստորաններ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժական և դեկորատիվ կոսմետիկայի, մաշկի և մազերի խնամքի միջոցներ արտադրող և ներմուծող ընկերություններ, արվեստի գործիչներ, Հայաստանում հայտնի հագուստի և զարդերի մոդելավորողներ,

օրգանիկ սնունդի արտադրողներ, շատ հայտնի ամսագրեր և թերթեր:

Ցուցահանդեսների շրջանակներում կկայանա համերգ, նորաձևության ցուցադրություն, կանցկացվի թանկարժեք իրերի խաղարկություն, որտեղ խաղարկվելու են բազմաթիվ մրցանակներ: (www.travelnews.am)



30.11.2012

Հյուրանոցային կառավարման բարձրակարգ դասընթացներ "Regent" կրթախորհրդատվական կենտրոնում

Հյուրանոցային կառավարումը (Hotel Management) կարիերայի տեսանկյունից բավականին խոստումնալից ոլորտ է: Մեծ հեռանկարներ ունենալով` այն այսօր շատ ուսանողների, ինչպես նաև այլ ոլորտներում ներգրավված մարդկանց է հետաքրքրում:

Հյուրանոցային կաHotel Management Trainingռավարման ոլորտի զարգացմանը նպաստող ամենամեծ խթանիչ ուժը զբոսաշրջությունն է և նրա զարգացման տենդենցները տվյալ երկրում:

Մեր ժամանակներում զբոսաշրջիկները պարզապես հարմարավետ հյուրանոցներ կամ մատչելի գներ չեն փնտրում, նրանք նաև մեծ ուշադրություն են դարձնում սպասարկման որակի վրա: Ուստի հյուրանոցային ճիշտ կառավարման և հյուրանոցի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ են համապատասխան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ:

Հյուրանոցային  կառավարման ռազմավարությունը  կարող է ազդել ոչ միայն տվյալ հյուրանոցի հեղինակության վրա, այլ նաև համապատասխան վերաբերմունք ձևավորել տվյալ երկրի նկատմամբ և դրանով իսկ մեծապես ազդել ներգնա տուրիզմի Hotel Receptionզարգացման և ծավալների վրա: Այս առումով հյուրանոցային կառավարումը ինչ-որ տեղ կարելի է համարել զբոսաշրջության հաջողության բանալիներից մեկը: Ուստի կարևոր է հյուրանոցների կառավարման ու սպասարկման ոլորտում հասնել բարձր մակարդակի, որը հնարավոր է միայն բարձրակարգ մասնագետների շնորհիվ:

Մեր երկրում զբոսաշրջության ոլորտում ներգրավված աշխատողների մեծամասնությունը չունի մասնագիտական կրթություն: Մասնագետներն այս ոլորտում քիչ են, իսկ պահանջարկը` մեծ:

Regent կրթախորհրդատվական կենտրոնը մեկնարկում է հյուրանոցային կառավարման բարձրակարգ դասընթացների նոր նախագիծը: Դասընթացները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ոլորտին առնչվող գործնական ու տեսական լայն գիտելիքներ, բարելավել իրենց հմտությունները հյուրանոցային կառավարման մասնագիտացման մեջ կամ պարզապես ներգրավվել աշխատաշուկայի՝ հեռանկարային ու խոստումնալից այս ոլորտում:(www.travelnews.am)

Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`

Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am   |   info@regent.am


30.11.2012

"Ոսկեգույն հրեշտակը" Երևանի ամանորյա խորհրդանիշն է

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը BB Media ընկերության հետ համատեղ մշակել է 2013 թվականի ամանորյա խորհրդանշանը:

«Ոսկեգույն հրեշտակը» Երևանի ամանորյա խորհրդանիշն է - Golden Angel is the Embleme of Christmas Yerevan

Որպես տարբերանշան ընտրվել է ոսկեգույն հրեշտակը, որի ձեռքին փողն է, որով նա ազդարարում է Նոր տարվա գալուստը: (www.travelnews.am)


23.11.2012

Yerevan to host First Christmas Market

Yerevan to host First Christmas Market

Yerevan will host the First Christmas Market from December 15 through January 13.

As the fair coordinator Tigran Baghdadian told PanARMENIAN.Net the event was organized by Pascal&Diodato cafe.

Special booths installed in the Northern Avenue will feature every possible New Year and Christmas treats and decorations, with festive concerts as the highlight of the event.

“What's important is Christmas atmosphere. After all, New Year celebrations aren't all about food and shopping,” Baghdadian said.

www.panarmenian.net



19.11.2012

Tourists from Egypt curious about Yerevan

The Head of the Department for External Relations of the Yerevan City Hall David Gevorgyan and the representatives of the largest travel agency of Egypt "Lucky Tours" discussed ways to increase the flow of tourists from Egypt to Armenia.

Armenian News-NEWS.amreceived information from the press service of Yerevan Municipality that during the meeting the head of the tourism branch of the culture and tourism department of Yerevan Municipality presented to the guests the potential of tourism development in Yerevan. It was noted that the development will be mainly focused on the cultural and historical tourism.

During the tour, participants were given the opportunity to get acquainted with the cultural heritage of the city, tourist attractions, and unique Armenian cuisine. Also, the guests were introduced to the unique touristic city transport "Yerevan City tour."  www.news.am


14.11.2012

Armenia negotiates with China to get status of Guaranteed Tourism Country

Economy ministry officials are working for the formation of legal field for the tourism sphere. “We are cooperating with a number of countries for the development of the sector.

 

Currently the negotiations are underway with China. As a result Armenia will acquire “Guaranteed Tourism Country” status in their market,” deputy economy minister Ara Petrosyan told the reporters on Tuesday, adding that such like talks will be held with Egypt, Sri Lanka, Qatar, Jordan and Spain.

 

The deputy minister said a new tourism direction - organization and conduction of meetings, conferences and different events - should be developed in Armenia.

 

“During the days of international conference in Yerevan we have conducted the regular sitting of tourism council of the CIS member states with the participation of tourism sphere representatives of the member states,” he said, adding that the guests expressed opinion that Armenia is secure and reliable country for tourism.

 

She said by the end of the year 4-5 representatives of Spanish hotels will arrive in Armenia for talks and making investments in hotel sector in Armenia in future.  www.tert.am



Կայացավ ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության միջազգային համաժողովը


ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) համագործակցության շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողով: Համաժողովի նպատակն է ընդգծել պատասխանատու զբոսաշրջության, համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության կապը՝ առանձնացնելով կրոնական և միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության, աղքատության նվազեցման և զբոսաշրջության բնագավառին առնչվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառների լավագույն փորձը:

 

Համաժողովի բացման արարողությանը ելույթ ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայը: Համաժողովի ընթացում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում զբոսաշրջության, կրոնի և միջմշակույթային երկխոսության, ինչպես նաև ոչ նյութական մշակույթային ժառանգության հետ զբոսաշրջության կապի վերաբերյալ:

 

Համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Վրաստանից և ԱՊՀ անդամ երկրներից համաժողովին մասնակցելու ժամանած միջազգային փորձագետները ելույթներ ունեցան և քննարկումների ընթացքում ներկայացրեցին իրենց փորձը:

 

Միջոցառման երկրոդ օրը` հոկտեմբերի 19-ին, կազմակերպվեց հատուկ նստաշրջան` նվիրված զբոսաշրջության համընդհանուր սոցիալական պատասխանատվությանը: Նստաշրջանի ավարտին մասնակից մասնավոր հատվածի ներկայացուցիչները ստորագրեցին «Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային արժեքների նկատմամբ պարտավորությունների ստանձնում» փաստաթուղթը, որը ստորագրեց նաև Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Ալեքսան Զաքյանը:  Այնուհետև հրապարակվեց միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ հռչակագիր`«Երևանյան հռչակագիր»-ը, որը խրախուսում է զբոսաշրջության զարգացումը և համամարդկային արժեքների հանդեպ հարգանքը։ Հռչակագիրն էապես կնպաստի զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության արժևորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներին Հայաստանի ակտիվ ներգրավմանը:

 

08.10.2012

Հարգելի գործընկերներ 

USID/EDMS և Center for Entrepreneurship and Executive Development (CEED) կազմակերպում են  2012-2013թթ. Top Class ծրագիրը: 
Հոկտեմբերի 9-ին ժամը 15:30-ին Ավիատրանս հյուրանոցի կոնֆերանսի դահլիճում ծրագրի ղեկավարը մանրամասն կներկայացնի այն ՀՆՏՄ անդամներին:
ՀՆՏՄ անդամների համար նախատեսաված է արտոնություններ:
Խնդրում ենք մինչև հոկտեմբերի 8 ժամը 16:00 հաստատել Ձեր ներկայությունը:



Հայաստանը վերացնում է մուտքի վիզայի ռեժիմը ԵՄ երկրների հետ


2013թ. հունվարի 10-ից Հայաստանը միակողմանիորեն կվերացնի մուտքի վիզայի ռեժիմը Եվրոպական միության անդամ պետությունների` Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Եվրոպական միության շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ հետևյալ պետությունների` Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիների համար: Այս մասին որոշումը նախատեսվում է ընդունել կառավարության առաջիկա՝ հոկտեմբերի 4-ի նիստում: 

Ներկայումս նշված բոլոր պետությունների քաղաքացիների համար կիրառվում է վիզային ռեժիմ, իսկ դրանցից 13-ի դեպքում (Սլովակիա, Կիպրոս, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Ռումինիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Էստոնիա, Սլովենիա, Նորվեգիա) դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի վիզա չի պահանջվում: Գործող կարգի համաձայն` ԵՄ անդամ պետությունների և ԵՄ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ երկրների քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա են ստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում և սահմանակետերին` առանց նախնական հրավերի: Նշված քաղաքացիները կարող են դիմել նաև էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու համար:

ՀՀ ԱԳՆ-ի կարծիքով` որոշման մեջ նշված երկրների հետ մուտքի վիզաների վերացումը Հայաստանի համար միգրացիոն ռիսկեր չի պարունակում: Մինչդեռ վիզային ռեժիմի վերացումը կխթանի զբոսաշրջության զարգացմանը` որպես Հայաստան այցելությունն առավել դյուրին դարձնող գործոն, ինչն էլ իր հերթին ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի միջմարդկային ակտիվ շփումների հաստատման համար:

ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության շրջանակում կձևավորվի ավելի բարենպաստ քաղաքական և տնտեսական միջավայր, ինչը կնպաստի նաև գործարար կապերի ընդլայնմանը: 

Ի դեպ, ԵՄ անդամ և ԵՄ Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի վերացումը կհանգեցնի ՀՀ մուտքի վիզաների համար գանձվող պետական տուրքի գումարների նվազեցման, որը տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 323 մլն ՀՀ դրամ` հիմք ընդունելով 2011թ. ընթացքում գանձված պետական տուրքի ցուցանիշները: Նշված երկրների քաղաքացիներին 2011թ. ընթացքում տրամադրվել է 65,260 հատ մուտքի վիզա, որը կազմում է նույն ժամանակահատվածում տրամադրված բոլոր վիզաների 27%-ը: 2011թ. ընդամենը տրամադրվել է 245,425 հատ մուտքի վիզա:


http://www.1in.am/arm/armenia_economy_118004.html