- 2010թ. մարտի 13-ին <<Մեցցո ակումբում>> ՀՆՏՄ նոր անդամ կազմակերպություններ` <<Սիրով>> ՍՊԸ-ն, <<Ջեոգրաֆիկ Թրավել Քլաբ>> ՍՊԸ-ն, <<Դելլա Նատուրա>> ՍՊԸ-ն, <<Ա.Բ.Պ.>> Ճանապարհորդությունների Հայկական Բյուրո ՍՊԸ-ն ստացան ՀՆՏՄ անդամակցության ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ:
-Հայաստանի զբոսաշրջության վիճակագրական տվյալներ 2009թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստան կատարված ներգնա զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ.
Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական վիճակագրական տվյալների` 2009թ. 1-ին կիսամյակում Հայաստան է այցելել 207721 զբոսաշրջիկ:
Նախնական փորձագիտական գնահատումների արդյունքում ստացված տվյալներով 2009 թ. հուլիս-օգոստոս ամիսներիններգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 143819:
Այսպիսով 2009թ. հունվար-օգոստոս ամիսների նախնական տվյալներով Հայաստան Է այցելել 351540 զբոսաշրջիկ:
Դեռևս չկան ստույգ տվյալներ 2009թ. հունվար-սեպտեմբեր ամսիների ընթացքում Հայաստան կատարված ներգնազբոսաշրջային այցելությունների քանակի վերաբերյալ, սակայն հաշվի առնելով վերջին երկու ամսվա ընթացքում գրանցվածմիտումը (71000 զբոսաշրջիկ մեկ ամսում), ինչպես նաև այն հանգամանքը, որ սեպտեմբեր ամիսը հանդիսանում էզբոսաշրջային ակտիվ ամիս, կարելի է կանխատեսել, որ 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելածներգնա զբոսաշրջիկների թիվը կկազմի առնվազն 422500, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշիցավել է 20277-ով (հավելաճը կկազմի 5%): (402223)
2009թ. հուլիս-օգոստոս ամիսների տվյալը հաշվարկվել է հետևյալ կերպ.
Զբոսաշրջիկների տեսակարար կշիռը ընդհանուր ժամանումների մեջ հաշվարկվում է յուրաքանչյուր եռամսյակի ձևավորվողգործակցով, որը փոփոխական է կախված տվյալ եռամսյակի ընթացքում առանձին տրանսպորտային միջոցներով կատարվածժամանումների տեսակարար կշիռներից ընդհանուր ժամանումների թվում: Ըստ նշված մեթոդաբանության 2009թ. հուլիս-օգոստոս ամիսներին օդային տրանսպորտով ժամանումների մեջ զբոսաշրջիկների տեսակարար կշիռը կազմում է 45.17%, երկաթուղով 38.05%, իսկ ավտոմոբիլային տրանսպորտով` 32.92%:
Այդպիսով, ընդհանուր ժամանումների մեջ զբոսաշրջիկների միջին տեսակարար կշիռը կազմում է 39.55%: Ըստ ՀՀտարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տվյալների 2009 թվականի հուլիս-օգոստոսամիսներին ընդհանուր ժամանումների թիվը կազմել է 363639, որի 39.55%-ը (զբոսաշրջիկ համարվողների թիվը) կազմում է 143819: